Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երբ երկիրդ դե ֆակտո օկուպացված է

Երբ  երկիրդ դե ֆակտո օկուպացված է
21.01.2014 | 11:20

irates.am-ը քաղաքագետ Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է սոցիալական հողի վրա բարձրացնել բողոքի ալիք և ակնկալել հասնելու հաջողության, երբ քաղաքական ուժերի նկատմամբ կա անվստահություն:

«Սոցիալական ալիքի վրա, թերևս, հնարավոր է բողոքի զանգվածային միջոցառումներ կազմակերպել. ավելին՝ մարդկանց մեծամասնությանը ներկայումս հենց սոցիալ-տնտեսական խնդիրներն են առավել շատ հետաքրքրում` ծայրահեղ վատ տնտեսական իրավիճակի պատճառով: Սակայն խնդիրը հետևյալն է. բողոքի կազմակերպիչներն արդյոք հավատո՞ւմ են, որ կկարողանան տնտեսական իրավիճակը բարելավել` այն պարագայում, երբ Մաքսային միությանը միանալու դեպքում մաքսատուրքերն են բարձրանալու, տրանսպորտային (տարանցման հետ կապված) խնդիրներ են առաջանալու և այլն, ու, բացի այդ, ավելանալու են բյուջեի հաշվին ռուսական ռազմակայանի սպասարկման համար կատարվող ծախսերը: Ինչպե՞ս են մարդիկ ընդհանրապես պատկերացնում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումը դե ֆակտո օկուպացված երկրում: Կամ ինչո՞ւ չեն հիշատակում, որ Իրան-Եվրոպա գազամուղն անցկացվելու է Թուրքիայի, ոչ թե Հայաստանի տարածքով` միմիայն ռուսական շահերից ելնելով, մինչդեռ Իրանի հետ գործարքը նախևառաջ հենց տնտեսական վիճակի բարելավմանը կնպաստեր, և, բացի այդ, կբարձրացներ Հայաստանի դերը որպես միջազգային քաղաքականության սուբյեկտի»,- կարծում է Արմեն Գրիգորյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ